Youth for change

work, learn and have fun with us

Եթե հետաքրքրված ես բնության գրկում ուրախ մարդկանց հետ կամավորական սիրուն աշխատանքով, ուրեմն ճիշտ տեղում ես, որովհետև սկսվում է Youth For Change ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները սովորելու ու օգնելու են մեզ կառուցել և բարեկարգել արահետներ Հայաստանի ամենամիստիկ վայրում՝  Որոտանի կիրճում։ 

Այս անգամ թիմը կազմված կլինի Թի Էֆ Սի-ի թույն աշխատակազմից, Տրանսկովկասյան արահետի՝ անգլիացի և ամերիկացի հետաքրքրասեր կամավորներից և այն երիտասարդներից, ովքեր կլրացնեն ներքևում տեղադրված հարցաթերթիկն ու կընտրվեն։

Մի խոսքով՝ թե ուզում ես ամառդ անցնի ուրախ, չկրկնվող, սիրուն միջավայրում և ներդրումդ ունենալ հայաստանյան արշավային մշակույթի զարգացման գործում, լրացրո՛ւ հայտն ու սպասի՛ր մեր արձագանքին, որը չի ուշանա։

 

Համեղ սնունդը, հյուրատներում և վրաններում գիշերակացն ու տեղափոխությունը տեղում՝ մեզանից։ Քեզ միայն մնում է հասնել Տաթև։

Ծրագրին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ 18 տարին լրացած անձիք։ 

Հարցերի դեպքում գրեք մեր էլ-հասցեին՝ info@trailsforchangengo.org

Չմոռանա՛ք հետևել մեզ  ֆեյսբուքում  և ինստագրամում՝ 

  • Facebook
  • Instagram

Նկարները  Barev Trails

և Transcaucasian Trail ծրագրերից են։

Ծրագիրը Տևելու է 5 շաբաթ, բայց դու կարող ես դիմել հետևյալ փուլերից մեկին միանալու համար՝ 

1 Հուլիսի 07 - 13

2 Հուլիսի 14 - 20

3 Հուլիսի 21 - 27

4 Հուլիսի 28 - Օգոստոսի 3

5 Օգոստոսի 4 - 10

 

Սովորելու ես՝

Արահետի կառուցում,

Ուղեցույցների տեղադրում և գծանշում,

Վրանատեղիի ստեղծման և կազմակերպման հմտություններ։

Գիշերելու ենք 5 աշխատանքային օր վրաններում, 2 հանգստի օր՝ հյուրատանը։