top of page
Search

Artsakh's Janapar Trail Host Family Fundraiser


հայերեն տեքստը ներքեւում


The 2020 war over Artsakh, also known as the disputed Nagorno-Karabakh region, between Azerbaijan, supported by Turkey, and the Republic of Artsakh, supported by Armenia, was devastating to Armenians who were forced out of their homes. Most of the displaced Armenians from Artsakh had to relocate to Armenia to settle in temporary housing or establish new homes and some were able to resettle in the remaining region of the Republic of Artsakh.

As an active non-governmental organization in Armenia, Trails for Change NGO also experienced a loss in the region as a result of the war. Since 2017, the organization has been actively involved with the redevelopment and maintenance of the only long-distance hiking trail in Artsakh known as the Janapar Trail. Resident families along the trail supported Trails for Change members and volunteers during work performed on the trail and later welcomed and hosted visitors on hiking and biking tours. The support, hospitality, and kindness of the eighteen households could not be forgotten, so Trails For Change organized a fundraiser to directly assist them in their time of need.

The organization’s team members in Armenia reached out to each family to assess their situation and needs. Most families needed financial assistance for housing, utilities, necessary appliances, timber or fuel, food, clothing, livestock feed, transportation, and other basic necessities to survive the winter. A few families also suggested to help others that needed the assistance more than they did, especially those who had lost a family member to the war. Within a short time, Trails for Change raised $17,978 USD and provided temporary assistance for the displaced families.

The organization’s efforts went beyond financial assistance in some cases. Trails for Change members sought additional resources that provided free clothing, medical attention, and, in a few cases, helped a couple of individuals secure employment. Home remodeling assistance was also provided for essential renovations such as window repair, roof repair, or plumbing. Support efforts also included tracking each family’s resettlement progress to provide essential assistance. In one case, Trails for Change members acquired a sewing machine for a woman named Karine so she can start an alteration service in her home. There was also a mother, Gayane, who wanted notebooks, even if they were used, to assist her children with their studies. One by one, each case was addressed, and families were supported by Trails for Change organization members in Armenia.

As an organization that builds trails and teaches local communities in Armenia and Artsakh to become the future stewards of the environment, Trails for Change NGO extended their appreciation to the Janapar Trail families and continues to support them through the aftermath of the war.



2020 թվականին Արցախյան պատերազմ սկսվեց (վիճահարույց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում)։ Այն տեղի ունեցավ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի և մյուս կողմից, Հայաստանի կողմից աջակցվող Արցախի Հանրապետության մասնակցությամբ։ Ցավոք սրտի, կործանարար էր հայերի համար, քանի որ մարդիկ ստիպված լքեցին իրենց տները: Արցախից տեղահանված հայերի մեծ մասը տեղափոխվել էր Հայաստան՝ ժամանակավոր բնակություն հաստատելու և նոր տներ հիմնելու նպատակով, իսկ ոմանք էլ վերաբնակվեցին Արցախի Հանրապետության մնացած տարածքում:


Հայաստանում գործող «Արահետներ փոփոխության համար զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ՀԿ-ն պատերազմի հետևանքով նույնպես կորուստներ ունեցավ տարածաշրջանում: 2017 թվականից ի վեր կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է եղել Արցախում միակ արշավային արահետի վերակառուցման ու պահպանման գործընթացում, որը հայտնի է որպես Ճանապարհ Արահետ: Արահետի հարակից տարածքներում բնակվող ընտանիքներն աջակցում էին համապատասխան աշխատանքներ իրականացնողTrails for Change-ի մասնակիցներին և կամավորներին, ինչպես նաև ողջունում և հյուրընկալում էին այցելուներին արշավային և հեծանվային շրջագայությունների ժամանակ:


Հայաստանում կազմակերպության անդամները կապ էին հաստատում յուրաքանչյուր ընտանիքի հետ` նրանց իրավիճակը և կարիքները գնահատելու նպատակով: Ընտանիքներից շատերին անհրաժեշտ էր ֆինանսական աջակցություն` կացության, կոմունալ ծառայությունների, անհրաժեշտ կենցաղային տեխնիկայի, փայտանյութի կամ վառելիքի, սննդի, հագուստի, անասնակերի, տրանսպորտի և ձմռանը գոյատևելու համար անհրաժեշտ այլ պարագաների ձեռքբերման հարցերում: Մի քանի ընտանիքներ նաև առաջարկեցին օգնել այլ կարիքավոր կամ պատերազմում զոհվածների ընտանիքներին: Սեղմ ժամկետում Trails for Change-ը հավաքեց $17,978 դոլարի չափով գումար և ժամանակավոր օգնություն ցուցաբերեց տեղահանված ընտանիքներին:


Որոշ դեպքերում կազմակերպության ֆինանսական միջոցները չէին բավականացնում: Trails for Change-ի անդամները փնտրում էին լրացուցիչ տարբերակներ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ և ապահովում անվճար հագուստ, բժշկական օգնություն, մարդկանց աշխատանքի տեղավորումը: Տան վերանորոգման համար ևս օժանդակություն է տրամադրվել խոշոր աշխատանքների, պատուհանների, տանիքի և սանտեխնիկայի նպատակով: Աջակցությունն իր մեջ ներառում էր նաև յուրաքանչյուր ընտանիքի վերաբնակեցման ընթացքին հետևելն ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը: Trails for Change-ի անդամները կարի մեքենա ձեռք բերեցին աջակցվող ընտանիքներից մեկի՝ Կարինեի, տան պայմաններում հագուստի ձևափոխման ծառայություններ իրականացնելու համար: Գայանեն էլ ցանկություն հայտնեց նոութբուկ ձեռք բերել, նույնիսկ օգտագործված, իր երեխաներին ուսման մեջ օգնելու նպատակով: Յուրաքանչյուր աջակցություն մեկ առ մեկ ուսումնասիրվում ու ստանում էր իր լուծումը։ Ընտանիքներն աջակցություն էին ստանում Հայաստանում գործող Trails for Change կազմակերպության անդամների կողմից:

Որպես արահետներ կառուցող կազմակերպություն, որը սովորեցնում է Հայաստանի և Արցախի տեղական համայնքներին լինել շրջակա միջավայրի ապագա պահապաններ, Trails for Change ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում Ճանապարհ արահետի ընտանիքներին և շարունակում է աջակցել նրանց նաև պատերազմից հետո:



109 views0 comments

Recent Posts

See All
bottom of page