Վեցօրյա արկածային  քայլարշավ Արցախում՝ «Ճանապարհ» արահետով Թի Էֆ Սի-ի հետ:

Հունիսի 17-22 ուղևորվում ենք Արցախ՝ Ճանապարհ Արահետով քայլելու։ Այն դրամավահավաք-քայլարշավ է, որի հասույթը ուղղվելու է արահետի բարեկարգմանը։ 

Ձեզ սիրով հրավիրում ենք միանալու նվիրատուների խմբին՝ բացահայտելու Ճանապարհ արահետն ու Արցախի սիրուն գյուղերը։

Ցավոք տեղերը սահմանափակ են։  

Քայլարշավի երկարությունը 65 կիլոմետր է, որի մեծ մասը լեռնոտ Արցախում է:

Մասնակցության վճարը 90,000 դրամ է։ 

Գնի մեջ ներառված է՝

Տրանսպորտը 

Ուղեկցորդի ծառայությունները

Գիշերակացը վրաններում և գյուղական հյուրատներում

Թանգարանների մուտքավճարները

Սնունդը

Իսկ թե ուզում եք մասնակցել նաև դրամահավաքին, խնդրում ենք սեղմել ա՜յ այստեղ։

2018թ-ին իրականացված դրամահավաքից ստացած գումարն օգնեց մեզ իրականացնել նշանային համակարգի տեղադրումն ու թարմացումը, արահետի բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։

Հունիսի 17:  9։00 Ուղևորվում ենք Նոր Մանաշիդ։ Ճանապարհին կունենանք կանգառ Հայրավանքում։ 

Հունիսի 18: Նոր Մանաշիդ բնակավայրից  կքայլենք դեպի Զուար (20կմ)։
Գիշերակաց Զուար գյուղում: Տաք ջրերի մասին չենք մոռացել։

Հունիսի 19: Քայլարշավ Քոլատակից Կաչաղակաբերդ ու հետո՝ Բադարա (17կմ)։ Գիշերակաց Forest Hub նորաբաց թու՜յն վրանատեղի-հյուրատանը: 

Հունիսի 20: Քայլարշավ Շուշիից Քարին տակ (10կմ)։ Կիրճով զմայլվելուց հետո վերադարձ Շուշի, այցելություն Երկրաբանական, Պատմական , Գորգի և Դրամի թանգարաններ։ Գիշերակաց Շուշիում:

Հունիսի 21: Քայլարշավ դեպի Սարգսաշենի կիրճ (8կմ), Ազոխի քարանձավ (1,5կմ) և Գտչավանքի շրջանաձև արահետ (8,2կմ)։ Այցելություն Մելիքի պալատ, գիշերակաց Պետրոսի հյուրատանը

Հունիսի 22: Վերադարձ Երևան։

Մասնակցությունը հաստատելու կամ այլ հարցերի համար գրել ա՜յ այս էլ-հասցեին՝

Կամ Ֆեյսբուքյան էջին՝ 

  • Facebook